Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

2026-ին քարսիթ չունենալու մասով շուրջ 5500 վարչական արձանագրություն է կազմվել, որը կրկնակի ավելի է նախորդ տարվանից

2026-ին քարսիթ չունենալու մասով շուրջ 5500 վարչական արձանագրություն է կազմվել, որը կրկնակի ավելի է նախորդ տարվանից

Քարսիթ չունենալու մասով շուրջ 5500 վարչական արձանագրություն ենք կազմել այս տարի: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

«Անցած տարվա համեմատությամբ մենք կրկնակի ավելի ենք կազմել: Այսինքն՝ վարչարարությունը խստացվել է: Բայց պետք է կրկնեմ. սա այն իրավախախտումն է, որը մարդու գիտակցության մեջ պետք է տպվի, որ դա իր կյանքի կամ ամենամտերիմ, հարազատ երեխայի կյանքի ու առողջության հետ կապ ունի»,- ասաց նա:

Ըստ նախարարի տեղակալի՝ վտանգավոր է նաև հեռախոսով խոսելը կամ տեքստեր գրելը, և որ դա, արագության հետ զուգորդվելով, կարող է դառնալ ճակատագրական կյանքի համար:

«Առաջիկայում կսկսենք նաև տրանսպորտային միջոցի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը... Ունենք տեխնիկապես հագեցած պարեկային տրանսպորտային միջոց, որը կգործարկենք այս տարի: Այն 360 աստիճան նկարահանելու է տրանսպորտային միջոցները: Ասեմ, որ արձանագրել ենք նաև հեռախոս օգտագործելու 19 հազար դեպք»,- ասաց նա:

Իրավախախտումների դեմ պայքարի համատեքստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հորդորեց «կպնել գրպանին, առանց կոմպրոմիսի», այդ դեպքում կլուծվի հարցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում