Վերջին 3-4 տարիներին Սփյուռքից 20-25 հազար հայրենակից դարձել է ՀՀ քաղաքացի. Հովհաննես Ալեքսանյան

ԼԼուսինե Մուրադյան

100-ից ավելի երկրներում ունենք հայ համայնքներ, որոնք ունեն կազմակերպման տարբեր մակարդակներ և ձևավորվել են տարբեր փուլերում: Այդ մասին ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը:

«Վերջին 3-4 տարիներին Սփյուռքից 20-25 հազար հայրենակից ընդունել են ՀՀ քաղաքացիություն: Մեծ մասը տեղափոխվում է ՀՀ: Այս պահի դրությամբ մենք ունենք 200 հազարից ավելի երկքաղաքացիներ, որոնք ՀՀ քաղաքացիություն ձեռք են բերել վերջին 10-15 տարիների ընթացքում»,- ասել է նա:

Հայրենադարձություն նկատվում է շուրջ 45 երկրից: Առաջատար երկրների ցանկում ՌԴ-ից եկած մեր հայրենակիցներն են, ինչպես նաև Մերձավոր Արևելքից եկածները՝ Լիբանան, Սիրիա: Խոշոր հայ համայնքներ կան ՌԴ-ում՝ 2,5-3 մլն մարդ, ԱՄՆ-ում՝ 1,5 մլն մարդ, Ֆրանսիայում՝ 700-800 հազար մարդ:

Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում