Եվրոպան գնահատում է խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ՀՀ ջանքերը. Ստեֆանո Պալմիերի

ԷԷմմա Վարդանյան

Եվրոպան գնահատում է խաղաղության և կայունության երաշխավորման համար Հայաստանի ներդրած ջանքերը: Եվրամիության ներկայացուցիչները կարևոր են համարում Հայաստանի դերը հատկապես համապետական ընտրություններին ընդառաջ: Ընդգծում են նաև, որ առանցքային նշանակություն ունի քաղ-հասարակությունը: Արձանագրումներն արվել են Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև տարածաշրջանային կապակցվածության նախաձեռնությունները համահունչ են Եվրամիության «Գլոբալ դարպաս» ռազմավարությանն ու Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում