Տեղումնառատ վտանգավոր իրավիճակ Լոռիում և Տավուշում. պատասխանատուներն աշխատում են 24/7 ռեժիմով

«Ճանապարհային դեպարտամենտը» Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին զգուշացրել է, որ այս գիշեր և վաղը երկու մարզերում սպասվում է տեղումնառատ վտանգավոր իրավիճակ: Սյունիքում տեղումներն արդեն հանգեցրել են վարարումների Կապան քաղաքում, որտեղ փլուզվել է սելավատարի պատնեշը և անձրևաջրերը լցվել են փողոցները: Ճանապարհային դեպարտամենտը, մարզպետները տեղեկացրել են, որ անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, աշխատանքի բաժանումն արված է, բոլոր ստորաբաժանումները 24-ժամյա ռեժիմով կատարում են իրենց աշխատանքը:

Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©