ԷԷմմա Վարդանյան

«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց

«Պայացներ»  օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բեմում՝ 30 տարի անց

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են եղել «Պայացներ»  օպերային ներկայացման առաջնախաղին: Այս մասին հայտնում է նախարարությունը։

Հայ, վրացի, իտալացի ստեղծագործողների մասնակցությամբ երևանյան բեմ է բարձրացել իտալացի ականավոր կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ»  օպերան։

Բեմադրությունը Իտալիայի հեղինակավոր «Լա Սկալա» օպերային թատրոնի ռեժիսոր Մարիո Ակամպայինն է։ Ռեժիսորը Երևանի օպերային թատրոնի հետ համագործակցելու առաջարկը ստացել է թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանից։ Նա մի շարք հետաքրքիր բեմադրությունների հեղինակ է, սակայն «Պայացների» շուրջ առաջին անգամ է աշխատում։

Դասական պատմությունը երևանյան բեմում է ժամանակակից մոտեցումներով և լուծումներով։ Երաժշտության և լիբրետոյի հեղինակը Ռուջերո Լեոնկավալոն է: 

Օպերային թատրոնում «Պայացներն» առաջին անգամ հատվածաբար բեմադրվել է 1935 թվականին։ Ամբողջական բեմադրությունն իրականացվել է 1937 թվականին, այնուհետև՝ 1944 թվականին։ Վերջին անգամ «Պայացները» երևանյան բեմում է եղել երեսուն տարի առաջ։

Ներկայացումից հետո երկրի նախագահը` ԿԳՄՍ նախարարի ուղեկցությամբ,  շրջել է թատրոնի հետնաբեմում, զրուցել ստեղծագործական անձնակազմի հետ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում