ՔՔրիստինե Թորոսյան

5000 տարվա պատմություն ունեցող ոսկին՝ նոր ցուցադրությունում

5000 տարվա պատմություն ունեցող ոսկին՝ նոր ցուցադրությունում

Գրականության և արվեստի թանգարանը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը համատեղ ներկայացնում են «Մեծամոր։ Ոսկի․ արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրությունը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։

Ցուցադրությանը ներկայացված են Հայկական լեռնաշխարհի ամենահին ոսկե զարդը, ոսկե (և ոչ միայն) պերճանքի առարկաները, որոնք ունեն ավելի քան 5000 տարվա պատմություն: Համադրողը հնագետ Արտավազդ Զաքյանն է։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ցուցադրության կազմակերպիչներին՝ ընդգծելով «Մեծամոր» հնավայրից հատնաբերված մեծարժեք ժառանգությունը հնարավորինս տեսանելի դարձնելու անհրաժեշտությունը։

Ցուցադրությունը նոր լույսի ներքո է բացահայտում Մեծամոր հնավայրից 1960-2020 թթ. պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական եզակի առարկաների ընտրանին՝ շեշտադրելով դրանց եզակիությունն ու գեղարվեստական արժեքները:

Ցուցադրության նյութերը վերաբերում են մ.թ.ա. IV հազարամյակից մինչև մ.թ.ա. III դարին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում