Փետրուար 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Անվտանգութեան խորհուրդի նիստ՝ վարչապետին գլխաւորութեամբ. քննարկուած է Հայաստանի Զինուած ուժերու բարեփոխումներուն ընթացքը:

Յարգանքի տուրք կը մատուցենք սպաննուած հարիւրաւոր հայերու յիշատակին. Արտաքին գործոց նախարարութեան յայտարարութիւնը՝ Սումկայիթի ջարդերու 38-րդ տարելիցին:

Փաքիստան օդային հարուածներ հասցուցած է Աֆղանիստանին. հարիւրաւոր զոհեր և վիրաւորներ կան:

ՄԱԿ-ի մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարը երկխօսութեան կոչ ըրած է Աֆղանիստանին և Փաքիստանին:

Թեհրան-Ուաշինկթըն հանդիպումը կայացաւ. բանակցութիւնները շարունակուած են 6 ժամ:

Ժնևի բանակցութիւններէն յետոյ Ամերիկայի և Իրանի միջև տարաձայնութիւնները պահպանուած են. WSJ:

Իրանի անօդաչուներ յայտնուած են՝ Արաբական ծովուն մէջ՝ ամերիկեան օդանաւակիրի մօտակայքին:

Ուքրանիա-Ամերիկա-Ռուսաստան  նոր հանդիպումը կրնայ կայանալ Մարտ ամսուն. Զելենսքի:

Պատերազմը պէտք է վերջ գտնէ, այդ  է Քիևի և գործընկերներու դիրքորոշումը․ Զելենսքի:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում