Փետրուար 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր

ԱԱսպրամ Սարատիկյան

Ատրպէյճանի քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչները ցամաքային սահմանազատուած հատուածով Հայաստան ժամանած են:

Հայաստանի և Ատրպէյճանի միջև խաղաղութեան հնարաւոր համաձայնագիրը նոր հնարաւորութիւններ կը բանայ ամբողջ Հարաւային Կովկասի համար. Ամերիկայի պետական քարտուղարութիւն:

Հայաստան ամերիկեան ներդրումներու կտրուկ աճ կ՛ակնկալէ. Bloomberg-ի յօդուածը՝ Վենսի այցելութեան մասին:

Ռուսաստան ստիպուած պիտի ըլլայ հաշուի առնել հիւլէական ապահովութեան նոր վտանգները, եթէ Հայաստանի մէջ ամերիկեան միջոցներով փոքր աթոմակայաններու կառուցումը գործնական փուլ մտնէ. Շոյկու:

ԵՄ առաքելութիւնը էական դեր խաղցաւ խաղաղութեան կառուցման և ամրապնդման գործին մէջ. Անվտանգութեան խորհուրդի քարտուղար:

Ռուս-ուքրանական կարգաւորման բանակցութիւններու յաջորդ շրջանը տեղի պիտի ունենայ Ժնևի մէջ` 17-էն 18 Փետրուարին․ Քրեմլին։

Ռուսաստան և Ուքրանիա փոխադարձ հարուածներ հասցուցած են. զոհեր և վիրաւորներ կան:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում