Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Տաշիրի համայնքային ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել. պատճառվել է մոտ 55 մլն դրամի վնաս

ՔՔրիստինե Ոսկանյան

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և Տաշիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի գյուղատնտեսական նշանակության հողատարածքում ապօրինի շահագործվում է տորֆի հանքավայր։

«Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց և անցած տարվա դեկտեմբերի 30-ին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով։

Պարզվեց, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն հիշյալ տարածքում ապօրինի արդյունահանել է շուրջ 14 հազար խորանարդ մետր տորֆ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 55 միլիոն դրամի վնաս։ Պարզվեց նաև, որ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի վարչական տարածքում նույն ընկերության կողմից դեգրադացվել է մոտ 1,5 հեկտար հողատարածք։

Այս մասով պատճառված վնասը կազմել է 328 հազար դրամ։

Շարունակվող նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում