ԱՄՆ-ն և Ադրբեջանը TRIPP-ի հետ կապված հարցեր են քննարկել

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Կառլ Կրեսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկայի, առևտրի, տարածաշրջանային կապերի, այդ թվում՝ TRIPP-ի հետ կապված հարցեր, ինչպես նաև տնտեսական ներդրումների ոլորտում երկկողմ համագործակցության ներկայիս վիճակը։

Ընդգծվել է ամերիկյան մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունն Ադրբեջանի ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերում, ինչպես նաև նշվել են Ադրբեջան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման շրջանակում տեղի ունեցած շփումների արդյունքները։

Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©