Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ: Կրեմլի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը դատապարտել է Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը:

«Մտքեր են փոխանակվել նաև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների, ռուս-իրանական համագործակցության հետագա ամրապնդման հարցերի վերաբերյալ: Քննարկվել է իրավիճակը իրանական միջուկային ծրագրի շուրջ»,- ասված է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել էր ՌԴ նախագահի նստավայրին հարվածների մասին տեղեկությունը:

Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:

Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©