Լուսագյուղից Հանքավան տանող նոր ճանապարհ կկառուցվի. Փաշինյան

Լուսագյուղից Հանքավան տանող նոր ճանապարհ կկառուցվի. Փաշինյան

Լուսագյուղից Հանքավան տանող նոր ճանապարհ կկառուցվի: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 27-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա խոշոր և նոր հայացք բերող ճանապարհներից է, որովհետև Հանքավանը, որը զբոսաշրջային շատ մեծ պոտենցիալ ունի, որոշակիորեն փակուղային վիճակում գտնվելու պատճառով այնտեղ ոնց որ թե ներդրումային հետաքրքրությունները շատ մեծ չեն:

Եվ հիմա ստացվում է՝ երբ այս ճանապարհը կառուցվի, Հանքավանն Ապարան համայնքի հետ կմիանա, և միջանցիկ երթևեկություն էլ կունենանք, ինչը միանշանակորեն շատ մեծ ներդրումային հոսք կապահովի Հանքավանում»,- ասաց նա:

Այս համատեքստում Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանում ենթակառուցվածքների վիճակն էականորեն փոխվել է:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©