Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ԼԼիլիթ Ասատրյան

Տարածաշրջանում օդի աղտոտվածության նվազեցում տեղի կունենա. Ավինյան

Տարածաշրջանում օդի աղտոտվածության նվազեցում տեղի կունենա. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքում օդի աղտոտվածության վերաբերյալ գրառում է կատարել:

«Սիրելի երևանցիներ, վերջին օրերին Երևանում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների վերաբերյալ տարբեր մտահոգություններ կան։ 

Պետք է հստակ արձանագրել, որ աղտոտվածությունը բնորոշ է ոչ միայն Երևան քաղաքին, այլ նաև Երևանին հարակից Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերին և հարակից տարածաշրջաններին։ 

Օդի աղտոտվածությունն այս տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ և պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով՝ օդային զանգվածների շրջանառությամբ, չոր անտիցիկլոնային եղանակով և գլխավորապես հարավ-արևելքից չոր, փոշոտ օդային զանգվածների մուտքով և ռելիեֆային պայմաններով։ 

Այս բնական պրոցեսներն ունեն ցիկլային բնույթ և կրկնվում են ամեն տարի՝ տարբեր ինտենսիվությամբ։ Այս գործոնների ազդեցությամբ ձևավորվում է ինվերսիոն ռեժիմ, գրեթե դադարում է օդափոխանակությունը, որը բերում է օդի աղտոտվածության շարունակական կուտակմանը։ 

Դրանց գումարվել է նաև տարվա այս սեզոնին ջեռուցման, հրդեհների, այրումների արդյունքում տարբեր գազերի, օրգանական փոշու, ծխի ավելացումը օդում, որը օդափոխանակության բացակայության պայմաններում ավելի է սրում իրավիճակը։ 

Տարածաշրջանում օդի աղտոտվածության նվազեցում տեղի կունենա հյուսիսից ցիկլոնային օդային զանգվածների մուտքով պայմանավորված օդի ինվերսիոն շերտի քայքայման արդյունքում։

Մենք հետագայում կտեղեկացնենք նաև, թե ինչ քայլեր է իրականացնում Երևանի քաղաքապետարանը՝ խնդրի մեղմման ուղղությամբ»,- գրել է Ավինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում