Արդեն ատեստավորվել է ԶՈՒ զինծառայողների մոտավորապես 65 տոկոսը. գործընթացը շարունակվում է

ԱԱրամ Մարանդյան

Ատեստավորման ներդրման նպատակը ոչ միայն զինծառայողի ֆինանսական ապահովվածության բարելավումն է, այլև նրա պատրաստության մակարդակի, մասնագիտական կարողությունների ու հմտությունների բարձրացումը: Այս մասին «Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մեր գնահատման համակարգը միտված է դրան, որպեսզի թե կազմակերված, թե ինքնուրուն, ինքնակրթության, ինքնապատրաստության միջոցով զինծառայողը մեծացնի գիտելիքի իր պաշարը»,- ասել է նախարարը:

Ներկա պահին ատեստավորումն ընթացքի մեջ է: Արդեն ատեստավորվել է ԶՈՒ զինծառայողների մոտավորապես 65 տոկոսը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում