Նոյեմբեր 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Ասթանայի փողոցներէն մէկը Մեսրոպ Մաշտոցի անունով կոչուեցաւ:

Թոքաև Փաշինեանը պարգևատրեց Ղազախստանի Հանրապետութեան բարձրագոյն պարգևով:

Ահռելի պատիւ է եղբայրական Ղազախստանի բարձրագոյն պարգևին արժանանալ. Փաշինեան՝ Թոքաևին:

Ձեր խիզախ քայլերը՝ յանուն կայունութեան և խաղաղութեան Հարաւային Կովկասի մէջ, արժանի են գովասանքի. Թոքաև՝ Փաշինեանին:

Մենք հետաքրքրուած ենք մասնակցելու «Թրամփի ուղի» նախագիծին. Թոքաև:

Ամերիկայի խաղաղութեան ծրագիրը «լաւ» է Ռուսաստանի և Ուքրանիոյ համար. Սպիտակ տուն:

Ուքրանիան կարող է զիջումներ ընել Ռուսաստանին. AFP:

Զելենսքին Մաքրոնի, Մերցի և Սթարմըրի հետ  քննարկած է Ուքրանիոյ հարցով Ամերիկայի մշակած ծրագիրը:

Եւրամիութեան երկիրները կը պատրաստեն Ուքրանիոյ մէջ խաղաղ կարգաւորման սեփական ծրագիր:

Մարտեր կ՛ընթանան Տոնեցքի Կոստանտինովքա քաղաքին մէջ. Փութին:

Ռուսաստանցի զբօսաշրջիկներով նաւուն չեն արտօնած մտնել Պոլիս:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում