Թրամփը խոստացել է օգնել Թաիլանդ-Կամբոջա խաղաղության գործընթացն առաջ մղելու հարցում

ԱՄՆ նախագահը Թաիլանդի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է օգնել Կամբոջայի հետ խաղաղ գործընթացն առաջ մղելու հարցում երկու երկրի սահմանի վիճելի հատվածներում իրավիճակի սրման ֆոնին:

Թաիլանդի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկիրը հավատարիմ է խաղաղությանը, սակայն Կամբոջան պետք է պատասխանատվություն ստանձնի սահմանային գոտում իրավիճակի սրման համար:

Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Մալայզիան պատրաստ են աջակցել կողմերին՝ առաջ շարժվելու խաղաղ գործընթացում: Թրամփի հետ զրույցից հետո Թաիլանդի կառավարության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել նաև Մալայզիայի վարչապետի հետ:

Թաիլանդի ԱԳՆ-ն ավելի վաղ Կամբոջային մեղադրել էր հրադադրի դրույթները խախտելու համար՝ Թաիլանդի տարածքում տեղադրելով հակահետևակային ականներ:

Միջազգային այլ լուրեր՝  տեսաշարով:

Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©