Նոյեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Բնագիրի շուրջ այլևս բանակցութիւններ չեն ըլլալու․ Խանդանեան՝ խաղաղութեան պայմանագիրի ստորագրութեան մասին:

Մոսկուան պատրաստ է քննարկելու երկկողմ յարաբերություններուն հետ կապուած Հայաստանի բոլոր մտահոգութիւնները. Զախարովա:

Վրաստանի մէջ Ատրպէյճանէն Թուրքիա վերադարձող ռազմական օդանաւ մը կործանուած է:

Իրանի մէջ ջուրի մատակարարումը գիշերային ժամերուն պիտի սահմանափակուի:

Ֆիտան և Ռուպիօ քննարկած են իրավիճակը Կազայի և Ուքրանիոյ մէջ:

Ռուսաստանի և Ղազախստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերութեան հռչակագիր պիտի ստորագրուի. Թոքաև:

Թրամփ ընդունեց Սուրիոյ նախագահին. Ահմետ Շարըհի այցելութիւնը Ամերիկա պատմական էր:

Միացեալ Նահանգները պիտի չեղարկէ Սուրիոյ դէմ գործող սահմանափակումները:

Ամերիկայի Ծերակոյտը յօժարեցաւ կառավարութեան օժանդակելու մինչև Յունուարի վերջ:

Իսրայէլի ուժերը կը շարունակեն ռազմական գործողութիւնները Լիբանանի մէջ. շարք մը կառոյցներ ոչնչացուած են:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում