2026-ին քաղաքացին «500 դրամ է վճարելու». նախարարն ու վարչապետը՝ ապահովագրության մեխանիզմների մասին

ՆՆարե Ոսկանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննարկել են հունվարի 1-ից ներդրվող առողջության համընդհանուր ապահովագրության մեխանիզմները: Նախարարը պարզաբանել է, որ փաթեթում ներառվել են այն ծառայությունները, որոնք կյանք փրկող են, մարդկանց զերծ են պահում հաշմանդամությունից, օգնում են վաղ հայտնաբերել հիվանդությունները:

Փաթեթի տարեկան արժեքը կազմելու է 129 600 դրամ: Սոցիալական խմբերի համար կվճարի պետությունը: Մշակվել են մեխանիզմներ, որ 200 հազար և ավելի դրամ աշխատավարձ ստացողները ևս մեծ բեռ չզգան:

Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում