ՔՔրիստինա Մկրտչյան

Գարեգին Բ-ի եղբորորդին կալանավորվել է

Գարեգին Բ-ի եղբորորդին կալանավորվել է

ՀՀ Քննչական կոմիտեից 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Գարեգին Բ-ի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեկ ամսով կալանավորվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կալանավորվել է Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը:

Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց։ 

Հիշեցնենք՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որում հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում խոչընդոտել է իր քաղաքական թիմի քարոզարշավի անցկացումը:

Նախօրեին Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Նրանք ձերբակալվել էին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում