ՎՎարդուհի Հարությունյան

Մեծ Բրիտանիան մտադիր է ակտիվորեն նպաստել Հարավային Կովկասի զարգացմանը. Ֆերգյուս Օլդ

Մեծ Բրիտանիան մտադիր է ակտիվորեն նպաստել Հարավային Կովկասի զարգացմանը. Ֆերգյուս Օլդ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է ակտիվորեն նպաստել կայուն խաղաղության հաստատմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացմանը: Այդ մասին հայտարարել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդը Ադրբեջան-Մեծ Բրիտանիա առաջին քաղաքական երկխոսության ժամանակ:

Նրա խոսքով՝ Լոնդոնն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:

Դեսպանը նաև ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, հիշեցրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Եվրոպայի հարցերով նախարար Սթիվեն Դաութիի այցը Ադրբեջան, բրիտանական առաջին ռազմական կցորդի նշանակումը և այլ զարգացումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում