COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԼԼուսինե Մուրադյան

Հունգարիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահին

Հունգարիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահին

Սեպտեմբերի 23-ին Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հայկակ Արշամյանն իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահ դոկտոր Թամաշ Շույոկին:

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Հունգարիայի նախագահը շնորհավորել է դեսպան Հայկակ Արշամյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական կապերին և ներկայումս երկու հասարակությունների միջև փոխադարձ շփումների շարունակական ակտիվացման կարևորությանը։ Քննարկվեցին հայ-հունգարական հարաբերությունների ընթացիկ զարգացումները տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ, մասնավորապես շեշտելով  օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գրանցված պատմական առաջընթացի համատեքստում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում