Մադուրոն Թրամփին առաջարկել է վերսկսել ուղիղ երկխոսությունը

ԻԻրինա Մկրտչյան

Վենեսուելայի նախագահը Միացյալ Նահանգների ղեկավարին առաջարկել է վերսկսել ուղիղ երկխոսությունը՝ երկու երկրի միջև տարաձայնությունների կարգավորման նպատակով։ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում Նիկոլաս Մադուրոն հերքել է Վաշինգտոնի մեղադրանքները թմրանյութերի ապօրինի շրջանառության գործում Կարակասի դերակատարման վերաբերյալ՝ դրանք որակելով «բացարձակապես շինծու»:

Մադուրոն երախտագիտություն է հայտնել Թրամփին աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների դադարեցման ջանքերի համար և Միացյալ Նահանգներին կոչ է արել երաշխավորել խաղաղության պահպանումը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում։ Թրամփին ուղղված նամակը միջնորդին է փոխանցվել սեպտեմբերի 6-ին, սակայն հրապարակվել է միայն երեկ:

Երկու երկրի հարաբերությունները սրվել են վերջին շաբաթներին Կարիբյան ավազանում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման ֆոնին:

Մադուրոն դա անվանել է Վաշինգտոնի կողմից ներխուժման սպառնալիք: ԱՄՆ-ն օրերս Վենեսուելայի ափերի մոտ թիրախավորել է մի քանի նավ՝ պնդելով, որ դրանք թմրանյութեր էին տեղափոխում Միացյալ Նահանգներ: Բացի այդ, ԱՄՆ-ն խոստացել է 50 միլիոն դոլար վճարել Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար:

Վենեսուելան իր հերթին զորակոչ է հայտարարել և սկսել է աշխարհազորայինների և քաղաքացիական անձանց վարժանքներ:

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում