COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հարևաններ են, և նոր էջ է բացվում հարաբերությունների կարգավորման ու զարգացման համար. Ֆաթմա Աքսալ

Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հարևաններ են, և նոր էջ է բացվում հարաբերությունների կարգավորման ու զարգացման համար. Ֆաթմա Աքսալ

Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հարևաններ են, և նոր էջ է բացվում հարաբերությունների կարգավորման և զարգացման համար: Այդ մասին Երևանում անցկացվող ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԱՏՕ ԽՎ ենթահանձնաժողովի նախագահ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը և բոլորս էլ օգուտ կքաղենք խաղաղությունից, որովհետև դա կարևոր է ոչ միայն երկրների, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար, որովհետև եթե խաղաղություն հաստատվի երկրների միջև, այն կտարածվի ամբողջ աշխարհում, և եթե կա խաղաղություն աշխարհի որևէ հատվածում, կտարածվի նաև աշխարհի մեկ այլ հատվածում:

Իսկ ինչ վերաբերում է սահմաններին, գուցե բացվեն: Հույս ունենք՝ սահմանների բացումը տեղի կունենա հնարավորինս շուտ: Հիմա արդեն ունենք թռիչքներ, և փորձում ենք ավելացնել ուղիղ թռիչքները դեպի Թուրքիա»,- ասաց նա:

Ըստ Ֆաթմա Աքսալի՝ Հայաստանը, Ադրբեջանը և տարածաշրջանը կարող են լինել խաղաղության հաստատման լավ օրինակ մյուս երկրների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում