COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԼԼիլիթ Ասատրյան

Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը

Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։

«Այսօր, խաղաղության հույսը պաղեստինցիների և իսրայելցիների համար վերակենդանացնելու նպատակով և երկու պետություն ենթադրող լուծմանը նպաստելու համար Միացյալ Թագավորությունը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը»։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում տեղադրած տեսանյութում մասնավորապես ասել է Քիր Սթարմերը։

Կանադան ևս ճանաչել է Պաղեստինի պետությունը։

Վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է․ «Կանադան ճանաչում է Պաղեստինի պետությունը»։

Նա X հարթակում գրել է․

«Կանադան ճանաչում է Պաղեստինի պետությունը և առաջարկում է մեր գործընկերությունը՝ Պաղեստինի և Իսրայելի պետությունների համար խաղաղ ապագայի խոստումը կառուցելու գործում»։

Ավստրալիան հետևել է Կանադայի որոշմանը՝ ճանաչելու Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն, նշել է վարչապետ Էնթոնի Ալբանիզը։

Նրա խոսքով՝ այս քայլը մի մասն է Կանադայի և Բրիտանիայի հետ համատեղ նախաձեռնության, որը պետք է դառնա «երկու պետություն բանաձևով լուծման միջազգային ջանքերի» բաղկացուցիչ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում