Զելենսկին պետք է գործարք կնքի. Թրամփ

ԻԻրինա Մկրտչյան

ԱՄՆ նախագահը կարծում է, որ Եվրոպան բավականաչափ խիստ պատժամիջոցներ չի կիրառում Մոսկվայի դեմ և շարունակում է նավթ գնել Ռուսաստանից։ Մեծ Բրիտանիա այցին ընդառաջ՝ Դոնալդ Թրամփը համախմբվելու կոչ է արել հատկապես ՆԱՏՕ-ի անդամներին: Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը բարդ է լուծել, քանի որ Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին ատում են իրար: «Հավանաբար ստիպված կլինեմ եռակողմ հանդիպում կազմակերպել: Նրանք պետք է տեղից շարժվեն: Զելենսկին պետք է գործարք կնքի», - շեշտել է Թրամփը:

Ավելի վաղ՝ Սպիտակ տան ղեկավարը դիմել էր ՆԱՏՕ-ին և այլ երկրների, հայտարարել՝ պատրաստ է Ռուսաստանի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր երկրները նույնն անեն ու այլևս Ռուսաստանից նավթ չգնեն։ Նա նաև բողոքել է Վլադիմիր Պուտինից և նշել, որ իր համբերությունը սպառվում է:

 

Մանրամասները՝ տեսաշարում:

Հեղինակ` Դիանա Գասպարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում