Սեպտեմբեր 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Թուրքիոյ յատուկ ներկայացուցիչը Հայաստան ժամանեց. Մարգարա անցակէտին քով Սերտար Քըլըչին դիմաւորած է Ռուբէն Ռուբինեանը:

Յատուկ ներկայացուցիչները պայմանաւորուած են կատարել անհրաժեշտ թեքնիկական ուսումնասիրութիւններ՝ Կիւմրի-Կարս երկաթուղիին և ելեկտրահաղորդիչ գիծի վերականգնման ու գործարկման համար։

Հայաստան «Արևմուտք-2025» զօրավարժութիւններուն չի մասնակցիր. ՊՆ խօսնակ:

Կ՛ողջունենք Հայաստանի և Ատրպէյճանի արձանագրած յառաջընթացքը. Զախարովա:

Գերմանիան շարունակելու է աջակցիլ խաղաղութեան գործընթացին. Պունտեսթակի արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովի նախագահ:

Ռուսաստան յայտնած է ուքրանական 221 անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին:

Ռուսաստանի և Ուքրանիոյ բանակցային խումբերը կապի մեջ են. Փեսքով:

ՄԱԿ-ի Անվտանհութեան խորհուրդը  դատապարտեց Քաթարի մէջ ՀԱՄԱՍ-ին ուղղուած Իսրայէլի հարուածը:

Պրազիլի Գերագոյն դատարանը Ժաիր Պոլսոնարուն դատապարտած է  27 տարուան ազատազրկման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում