Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտաահյերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանի և Ատրպէյճանի պատուիրակութիւնները փոխադարձ այցելութիւններ կատարած են Սիւնիք մարզի և Զանգելան շրջանի հարաւային մասեր:

Հայաստանէն ռուսական ռազմակայանը դուրսբերելու հարց այս պահուն չի քննարկուիր. Ազգային ժողովի նախագահ:

Հաճիև ու Լանտաուն քննարկած են Ատրպէյճանի և Ամերիկայի միջև ռազմավարական գործընկերութիւն հաստատելու հարցը:

Լաթվիան կը փակէ Ռուսաստանի և Պելառուսի հետ օդային տարածքը:

Լեհաստանի օդային տարածքը խախտելու ատեն եւրոպական երկիրները Ուարսոյին աջակցելու պատրաստակամութիւն յայտնած են:

Լուքաշենքօն Մինսքի մէջ հանդիպում ունեցած է Ամերիկայի նախագահի ներկայացուցիչ Ճօն Քոուլի հետ:

Փենթակոն 14,2 միլիոն տոլար կը տրամադրէ Լիբանանի զինուած ուժերուն՝ ոչ պետական խմբաւորումները զինաթափելու համար:

Փաքիստանի, Քուէյթի, Յորդանանի և Էմիրութիւններու ղեկավարները Քաթար այցելած են:

Իսրայէլ Քաթարը մեղադրեց ահաբեկիչներուն ապաստան տալու համար:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում