Եվրոպան հույս ունի, որ խաղաղության հասնելու հարցում կարող է հույս դնել Թրամփի վրա. Մակրոն

ԾԾաղկանուշ Միրզոյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել մինչև առաջնորդների եռակողմ (Թրամփ-Պուտին-Զելենսկի) հանդիպման անցկացումը հրադադար հաստատելու գաղափարին:

Նա նշել է, որ Ուկրաինան, որպես անվտանգության երաշխիք, պետք է ուժեղ բանակ ունենա, և Եվրոպան հույս ունի, որ խաղաղության հասնելու հարցում կարող է հույս դնել Թրամփի վրա:

Սկսվել է Սպիտակ տանը Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ Թրամփի հանդիպման փակ հատվածը։ Դրա ավարտից հետո հայտարարություններ կամ ասուլիսներ չեն սպասվում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփի և Զելենսկու հանդիպումն ավարտվել է, մեկնարկել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։

Պուտինը բանակցություններն արդյունավետ է անվանել։ Նա կրկին խոսել էր ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների և այն մասին, որ դրանք պետք է վերացնել հակամարտությունն ավարտելու համար։ Իր հերթին Թրամփը նշել էր, որ կողմերը չեն կարողացել լիարժեք փոխըմբռնման հասնել, և գործարք դեռ չկա: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումն անվանել էր «շատ արդյունավետ» և նշել, որ Վաշինգտոնին և Մոսկվային հաջողվել է համաձայնեցնել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ շատ կետեր: ԱՄՆ նախագահի խոսքով՝ այժմ երկրները «լավ հնարավորություն ունեն խաղաղ կարգավորման հասնելու համար»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում