Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

«Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնին ավելի քան 1500 սան է մասնակցել

«Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնին ավելի քան 1500 սան է մասնակցել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում մասնակցել է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի գալա համերգին և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված փառատոնին ավելի քան 150 պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների շուրջ 1500 սաներ են մասնակցել:

Նախարարի տեղակալը, ողջունելով փառատոնի մասնակիցներին, ընդգծել է մրցույթի կարևորությունը՝ որպես տաղանդավոր երեխաների բացահայտման և մարզերում մշակութային կյանքի զարգացման հարթակ:

«Պատրաստ ենք շարունակելու աջակցությունն այսպիսի նախաձեռնություններին, որոնք խթանում են արվեստի ապակենտրոնացումը և նոր սերնդի ստեղծագործական աճը»,- ասել է Դանիել Դանիելյանը։

Փառատոնն անցկացվել է 13 անվանակարգում, այդ թվում՝ դաշնամուր, լարային, ժողովրդական և փողային նվագարաններ, երգեցողություն և այլ ուղղություններ։ Մասնագիտական 39-հոգանոց հանձնաժողովում ընդգրկված են արվեստի վաստակավոր արտիստներ, հայտնի երաժիշտներ և ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։

Այս տարի փառատոնում առաջին անգամ ընդգրկվել է նաև «Հեղինակային երգ» անվանակարգը, որի գալա համերգն ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենան Ջերմուկում՝ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» հեղինակային երգի մրցույթ-փառատոնի շրջանակում:

Փառատոնի հիմնադիրներն են «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը և Վաղարշապատի համայնքապետարանը։

Մրցույթի նպատակն է ակտիվացնել մարզային մշակութային կյանքը և բացահայտել 8-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ սաներին՝ ապահովելով նրանց մասնագիտական օժանդակությունը արվեստի և երաժշտական ուսումնական հաստատություններում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում