ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիրը Վինսենթ Ռոշն է
Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ավանդի համար Հայաստանի պետական մրցանակի այս տարվա դափնեկիրը Վինսենթ Ռոշն է: Նրա ղեկավարած ամերիկյան ընկերությունը ինտելեկտուալ լուծումներ է տրամադրում առաջատար արտադրությունների ոլորտում: Ըստ նախարար Մխիթար Հայրապետյանի՝ նախապայմանն է, որ 16-րդ մրցանակակիրն այցելի Հայատան և մրցանակը ստանա անձամբ վարչապետից: Մրցանակի հանձնման արարողությունը հոկտեմբերին է:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում:












