Երևանը որոշ ժամանակ առաջ քննարկել է հնարավոր սցենարները. ԱԽ քարտուղարը՝ Իսրայել-Իրան խնդրի մասին

ՎՎարդան Հովսեփյան

Գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Արթնացող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է իրանական միջուկային ծրագրի դեմ։ Հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Թեհրանի հրամանատարական կետին, Նաթանզի ուրանի հարստացման գործարանին։

Զոհվել են Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, մի քանի այլ հրամանատարներ և գիտնականներ։ Հարվածներ են հասցվել նաև Թեհրանի և մի քանի այլ քաղաքների բնակելի թաղամասերին. Թեհրանի բնակելի համալիրում զոհվել են մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է Իսրայելին, որ հարձակման հետևանքները լուրջ են լինելու։

Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում