COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի խաղաղությանը Մերձավոր Արևելքում. Գրոսի

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի խաղաղությանը Մերձավոր Արևելքում. Գրոսի

ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումն անմիջական դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այդ կարծիքն է հայտնել  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Ես շարունակելու եմ աջակցել և կոչ անել Միացյալ Նահանգներին և Իրանին ջանք չխնայել, ցուցաբերել իմաստություն և քաղաքական խիզախություն՝ այս հարցը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»,- հայտարարել է գործակալության գլխավոր տնօրենը։

Նա նաև նշել է, որ կան «չլուծված հարցեր» Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագրի երաշխիքների հետ կապված։

«Մենք շարունակում ենք համագործակցել, բայց երաշխիքների մասով դեռևս կան չլուծված հարցեր։ Իրանը պետք է անհապաղ տրամադրի տեխնիկապես հավաստի պատասխաններ՝ չհայտարարագրված միջուկային նյութերի և գործունեության տեսակների պարզաբանումների համար»,- գրել է Գրոսին X-ի իր էջում։

Հունիսի 8-ին Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել էր, որ Թեհրանը կարող է վերանայել ԱԷՄԳ -ի հետ հարաբերությունները, եթե կազմակերպության կառավարիչների խորհուրդը բացասական բանաձև ընդունի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում