ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան ակնկալում է, որ Բաքուն և Երևանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը

Թուրքիան ակնկալում է, որ Բաքուն և Երևանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը

Թուրքիան ակնկալում է, որ հարմար պայմաններ կստեղծվեն Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար՝ հայտարարել է Թուրքիայի անվտանգության խորհուրդը։ Նիստը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ։

«Նիստի մասնակիցները գոհունակություն են հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի հարցում, կրկին հայտարարել են, որ սպասում են վերջնական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, որի արդյունքները ձեռնտու կլինեն տարածաշրջանի բոլոր կողմերին»,- ասված է Թուրքիայի անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում