ԼԼիլիթ Ասատրյան

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել էր: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին, որ Արմեն Դանիելյանը ձերբակալվել էր ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Հիշեցնենք՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը օրեր առաջ ներկայացրել էր պաշտոնից ազատման դիմում։ Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում