Չի հետաձգվելու. որ նախարարն ասեց՝ հետաձգենք, ավելի լավ է դիմում գրի. վարչապետը՝ հայտարարագրման մասին

ՄՄայա Խաչատրյան

Կառավարության այսօրվա որոշմամբ փոփոխություններ են արվել եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսի փոխհատուցման կարգում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվա դրությամբ ավելի քան 16 հազար քաղաքացի ստացել է մոտ 1,5 մլրդ դրամ սոցիալական կրեդիտ, սակայն գեներացվել է 1 մլրդ դրամի հարկ: Սա նշանակում է, որ ավելի շատ վերադարձվել է քաղաքացիներին, քան գեներացվել է: Նա թվայնացման տեսանկյունից պարտադիր է համարել ID քարտ ունենալը: Անդրադառնալով այդ, ինչպես նաև հայտարարագրման համակարգի և մյուս ծրագրերի հնարավոր հետաձգումների մասին պնդումներին՝ վարչապետը նշել է՝ ոչ մի բան այլևս չի հետաձգվելու: Այս և Կառավարության նիստում քննարկված մյուս հարցերի մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում