Ամբողջ Ուկրաինան չգրավելն արդեն իսկ մեծ զիջում է Ռուսաստանի կողմից. Թրամփ

ՄՄերի Ներսիսյան

Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ Կրեմլի կողմից պատերազմը դադարեցնելու պատրաստակամությունը և ամբողջ Ուկրաինան չգրավելն արդեն իսկ մեծ զիջում է:

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է արագ հասնել համաձայնության Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, և թե՛ ինքը, թե՛ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել են, որ Վաշինգտոնը կհրաժարվի իր միջնորդությունից, եթե դա շուտով տեղի չունենա։

Նա նշել է նաև, որ ամերիկյան կողմը մեծ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար, սակայն այդ ճնշումների մասին հրապարակայնորեն չեն բարձրաձայնում: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ իր վարչակազմը ճնշում է գործադրում նաև Ուկրաինայի վրա։ «Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ աշխատելն ավելի դժվար է եղել, քան Պուտինի հետ, սակայն Ուկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադարի առաջարկին, մինչդեռ Պուտինը տարբեր պայմաններ է առաջադրել համաձայնագրի համար»,- նշել է Թրամփը։

Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ նշել է, որ այս շաբաթ նախատեսված են քննարկումներ, ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ուկրաինան և Ռուսաստանը վերջնականացնեն խաղաղության համաձայնագիրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում