«Ես համոզված եմ, որ թշնամությունը երկար պահելը ճիշտ չէ». Ցեղասպանություն վերապրածի ժառանգ

ԼԼիլիթ Ասատրյան

Մորս կողմը եկել է Տրապիզոնից: Ես ծանոթացել եմ պատմությանը պապիս գրած գրքով. նա գրել է ամբողջ պատմությունը՝ սկսած 1895 թվականից մինչև 1920 թվականները, թե ինչպես են հայերը ապրել Տրապիզոնում, ինչպես են ենթարկվել կոտորածների, ինչ դաժան ճակատագիր են ունեցել: Այդ մասին Մուշեղ Իսախանյանի հետ հարցազրույցում ասել է Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Մհեր Մարկոսյանը:

«Ես համոզված եմ, որ երկար ժամանակ թշնամություն պահելը ճիշտ չէ»,- անդրադառնալով հայ թուրքական հարաբերություններին՝ ասել է նա և ավելացրել, որ այսօր սահմանների բացումը ավելի շատ Թուրքիային է անհրաժեշտ, քան Հայաստանին:

«Ավելի շատ Հայաստանը կլինի Թուրքիայի համար շուկա, Հայաստանը ճանապարհ կբացի Թուրքիայի համար դեպի հյուսիսային երկրներ»,- նշել է Մհեր Մարկոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում