ԱՄՆ-ն Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով բանակցությանը

ՄՄերի Ներսիսյան

Ռուսաստանում և Ուկրաինայում Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի թիմն այս շաբաթ կմեկնի Լոնդոն՝ Ուկրաինայի հարցով հրադադարի շուրջ բանակցությունների համար: Նա, սակայն, ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկումների սեղանին չէ:

«Նախագահ Թրամփն ավելին է արել այս 90 օրվա ընթացքում այդ պատերազմը լուծելու համար, քան նրանք արել են նախորդ 900 օրվա ընթացքում: Նա իրավիճակը տանում է դեպի հանգուցալուծում»,- ասել է Քելոգը: Նա նաև հայտնել է, որ օգտակար հանածոների հետ կապված գործարքը համապարփակ հրադադարի և խաղաղության համաձայնագրի մաս է կազմում:

Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում