ՆԳՆ Ոստիկանության պետը համագործակցության համար պարգևատրել է Լիտվայի հանրային անվտանգության ծառայության հրամանատարին

ՀՀայկ Նավասարդյան

ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը մարտի 4-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության հանրային անվտանգության ծառայության հրամանատար, միջազգային փորձագետ Վիկտորաս Գրաբաուսկասի գլխավորած պատվիրակությանը։

 

Ոստիկանապետն ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների կարևորությունը: Այս համատեքստում նա մասնավորապես անդրադարձել է Լատվիայի և Լիտվայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրին։

 

Արամ Հովհաննիսյանը հյուրերին է ներկայացրել Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը։ Նա նաև մատնանշել է Ոստիկանության գվարդիայի գործարկման նախանշված ժամկետները։

 

Վիկտորաս Գրաբաուսկասը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շեշտել է փորձի փոխանակման կարևորությունը, ընդգծել, որ այն ուղղված է ներդրվող համակարգի բարելավմանը։

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։

 

Հանդիպման ավարտին Արամ Հովհաննիսյանը համագործակցության համար պարգևատրել է Վիկտորաս Գրաբաուսկասին։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում