List.am-ում ապրանք վաճառող կնոջ անունով վարկ է ձևակերպվել. էլեկտրոնային խարդախության նոր տարատեսակ
Խաբեբաները էլեկտրոնային խարդախության նոր հնարքներ են գործի դնում: Ռեպորտաժի հերոսը մեր թղթակցին պատմել է, թե ինչպես խաբեբայության տարբեր պատմությունների մասին տեղյակ լինելով, ընկնել հերթական ծուղակը: 2021-ից մինչև այսօր քննչական կոմիտեում քննվում է էլեկտրոնային խարդախությամբ հափշտակությունների մոտ 700 վարույթ:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում:













