ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են ՌԴ դեմ պատժամիջոցների երկարաձգումը

ԳԳոհար Սարգսյան

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրախորհրդի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային լիագումար նստաշրջանը: Օրակարգի կարևորագույն կետերից են Գազայում հումանիտար ճգնաժամի և միջազգային կարգի նորացման անհրաժեշտության մասին բանավեճերը։ Պատգամավորները քննարկումներ կանցկացնեն Բելառուսի նախագահի ընտրության, Վրաստանի խորհրդարանի ընտրության, Եվրոպայում ներգաղթի և բնակչության ծերացման խնդրի, վարձկանների և մասնավոր ռազմական ընկերությունների խնդիրների, սոցիալական ցանցերում բովանդակության, խոսքի ազատության և այլ հարցերի վերաբերյալ։ Թեմաներից մեկը ԵԽԽՎ-ում մեկ տարի առաջ ձայնի իրավունքից զրկված ադրբեջանական պատվիրակության ճակատագրի հարցն է։ Լիագումար նիստի առաջին օրը քննարկման թեմա են դարձել են ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության լիազորությունները։ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը 24 ժամվա ընթացքում պետք է պատրաստի զեկույց և համապատասխան բանաձևի նախագիծ։ Հարցի քվեարկությունը տեղի կունենա հունվարի 29-ին։

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում