Յունուար 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Անգարայի մէջ  քննարկուած է Կարսի անցակէտին հնարաւոր բացումը:

Եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովին մէջ պիտի քննարկուի մէկ տարի առաջ ձայնի իրաւունքէն զրկուած Ատրպէյճանի պատուիրակութեան հարցը։

Լուքաշենքօն Պելառուսի նախագահի պաշտօնը ստանձնեց 7-րդ անգամ. Զայն շնորհաւորած են Փութինը, Ալիևը, Սի Ծինփինը և այլ առաջնորդներ:

Քայա Քալաս Պելառուսի նախագահին ընտրութիւնը անազատ որակեց:

Հունգարիան արգելափակած է Պելառուսի վերաբերեալ Եւրամիութեան համատեղ յայտարարութիւնը:

Առայժմ ոչ մէկ ազդակ ստացած ենք ամերիկացիներէն. Փեսքով՝ Թրամփ-Փութին հանդիպման մասին:

Եգիպտոս և Յորդանան Թրամփի առաջարկը մերժած են՝ Կազայի հատուածէն աւելի քան 1 միլիոն պաղեստինցիներ վերաբնակեցնելու:

Կողմ ենք, որ պաղեստինցիները մնան իրենց հողին վրայ. Սաֆատի:

Եւրամիութեան խորհուրդը ծրագրած է կասեցնել Սուրիոյ դէմ պատժամիջոցներու մէկ մասը. Ֆրանսայի Արտաքին գործոց նախարարութիւն:

Գոլոմպիան և Միացյալ Նահանգները համաձայնութեան հասած են ներգաղթեալներու և պատժամիջոցներու հարցերով:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում