ԳԳոհար Սարգսյան

«Ֆոտոն» վարժարանի աշակերտները ծանոթացել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը

«Ֆոտոն» վարժարանի աշակերտները ծանոթացել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հունվարի 17-ին հյուրընկալել է ««Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ի աշակերտներին:

Այցի նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը: ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:

Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. դպրոցականները բարձրացրել են մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում