Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԳԳոհար Սարգսյան

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

11:00-17:00 Մաշտոց պող. 48 շենք, Մոսկովյան փող. 8 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզումանյան փող. 8Ա, 10, 12 շենքեր, Շինարարներ փող. 6, 8, 10/1, 14/1 շենքեր, Շերամի փող. 79, 81, 85, 87, 89, 93, 103 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզ՝

11:00-17:00 Ոսկեհատ, Այգեկ, Բաղրամյան, Ագարակ գյուղեր մասնակի,

Արարատի մարզ՝

10:00-12:00 Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,

10:00-13:00 Արարատ քաղաք՝ Աբովյան, Շահումյան փողոցներ մասնակի,

10:00-13:30 Ոստան գյուղ մասնակի,

10:00-16:00 Արարատ քաղաք՝ Խանջյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Վայոց Ձորի մարզ՝

10:30-12:30 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի, Արսենյան, Միկոյան, Սևակի, 26 Կոմիսարների փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի,

Կոտայքի մարզ՝

10։30-12:30 Ալափարս և Ֆանտան համայնքներ, «Կար-Կոր» գազալցակայան, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» բջջային օպերատորների կայաններ,

11։00-17:00 Գեղաշեն, Զովք գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ

Շիրակի մարզ՝

11:00-15:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12:00-15:30 Արթիկ քաղաք՝ Բաղրամյան, Անկախության, Շինարարներ, Աբովյան, Տոնականյան փողոցներ,

Սյունիքի մարզ`

09:30–12:30 Ակներ գյուղ մասնակի,

10:00-13:00 Գորիս քաղաք՝ Գարեգին Նժդեհի, Անկախության, Անդրանիկի փողոցներ,

11:30–16:30 Գորիս քաղաք՝ Անկախության փողոց մասնակի,

13:00–16:00 Ակներ գյուղ մասնակի:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաև տեղեկացնում է, որ պետական «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող Զովունի 220/110/10 կՎ ենթակայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված հնարավոր են էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Զովունի գյուղում:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում