ԿԿարմեն Ղուկասյան

Հունվարի 1-ին և 2-ին Հայաստանի պատմության թանգարանը այցելուների համար բաց կլինի ժ. 12։00-16։00-ն

Հունվարի 1-ին և 2-ին Հայաստանի պատմության թանգարանը այցելուների համար բաց կլինի ժ. 12։00-16։00-ն

Հայաստանի պատմության թանգարանը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին և 2-ին Հայաստանի պատմության թանգարանը այցելուների համար բաց կլինի ժամը 12։00-16։00-ն, իսկ հունվարի 3-ից թանգարանն աշխատելու է բնականոն աշխատանքային ժամանակացույցով։

Այցելելով Հայաստանի պատմության թանգարան՝ այցելուները կարող են տեսնել քարի դարից մինչև միջնադարն ընդգրկող մշտական ցուցադրության սրահները, ինչպես նաև օրեր առաջ վերաբացված «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցասրահը։

Թանգարանում գործում են նաև հետևյալ ժամանակավոր ցուցադրությունները.

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ»

«Երեկ և այսօր. Ժակ դը Մորգանի հետքերով»

«Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար»

«Դրվագներ ինքնության. գորգ»

«Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում