Սա հույսի պահ է. ՀՀ ԱԳ նախարարը՝ Խաղաղության պայմանագրի, ԵՄ ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանն ու Եվրամիությունը բանակցում են «Նոր գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթղթի շուրջ,  ընդգծել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ֆիննական լրատվամիջոցին տված հարցազրույցում: Նախարարը մանրամասնել է՝ դա գործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող համապարփակ փաստաթուղթ է: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բնական է համարել, որ Հայաստանն իր հայացքն ուղղում է դեպի Եվրոպական միություն, հիշեցրել՝ կա ԵՄ ներգրավվածություն Հայաստանի անվտանգության միջավայրում, քաղաքական և անվտանգության երկխոսության ձևաչափով: Նախարարին հարցեր են ուղղվել նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի կնքման հնարավորության մասին:

Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում