ԼԼուսինե Մուրադյան

Արտաշատի արագ սննդի կետում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Արտաշատի արագ սննդի կետում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 07:52-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տնակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող արագ սննդի կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։14-ին, մարվել՝ 08։52-ին: Այրվել են արագ սննդի կետի առաստաղի, պատերի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ) և կենցաղային իրեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում