Նոյեմբեր 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Մոսկուան հաւատարիմ է Հայաստանի հետ պայմանաւորուածութիւններուն և չի հրաժարիր նոյնիսկ ռազմաքաղաքական ոլորտի պարտաւորութիւններէն. Կալուզին:

Մեր վճռական աջակցութիւնը կը յայտնենք Եւրամիութեան հետ Հայաստանի յարաբերութիւններուն. Էլինա Վալթոնեն:

Սուրիոյ մէջ կատաղի մարտեր են, սուրիական բանակը ազատագրեց  Ալ-Պաքում քաղաքը. կան հարիւրաւոր զոհեր:

Հալէպի շրջանին մէջ ռազմական գործողութիւններու հետևանքով Հայաստանի քաղաքացիներ չեն տուժած. ԱԳՆ մամուլի քարտուղար:

Թիֆլիսի մէջ ցուցարարներուն և իրաւապահներուն միջև բախումներ եղած են. ոստիկանութիւնը արցունքաբեր կազ և ջրցան մեքենաներ  կիրառած է:

Վրաստանի իշխանութիւններու որոշումը չափազանց հիասթափեցնող է, չափազանց տխուր. ԵՄ դեսպան:

Պելոուսով յայտարարած է Հիւսիսային Քորիայի հետ ռազմական համագործակցութիւնը ընդլայնելու մասին:

Լիբանան մեղադրեց Իսրայէլը 27 Նոյեմբերին յայտարարուած զինադադարը խախտելու համար:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում