Նոյեմբեր 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարը Պաքուի մէջ կը մասնակցի COP-29-ին:

Միջազգաին քրէական դատարանը Նեթանիահուն և Կալանթը ձերբակալելու հրաման տուած է:

Իվանիշվիլին վարչապետի պաշտօնին առաջադրած է Քոպախիծէի թեկնածութիւնը։

Ռուսաստանը կրկին հրթիռային հարուածներ հասցուցած է Ուքրանիոյ:

Ղրիմը վերադարձնելու համար չենք կրնար վատնել մեր տասնեակ հազարաւոր մարդոց կեանքերը. Զելենսքի:

Ռուսաստանը պատրաստ է դիտարկել ուքրանական պատերազմին հետ կապուած որևէ իրատեսական խաղաղ նախաձեռնութիւն. Զախարովա:

Սա երկու պետութեան պատերազմը չէ, սա մէկ պետութեան յարձակումն է միւսին դէմ. Սիպիհան՝ ռուս-ուքրանական հակամարտութեան մասին:

Քիևին անհրաժեշտ են Ամերիկայի ականները, որոնք պիտի օգնեն դանդաղեցնել ռուսական յառաջխաղացումը. Օսթին:

Ռուսաստանի կողմէն ատոմային զէնք կիրառելու նշաններ չեմ տեսներ. Լիոյտ Օսթին:

Պատանդներու փոխանակման պայմանագիր չըլլար, քանի դեռ Պաղեստինեան պատերազմը չէ վերջացած. ՀԱՄԱՍ: 

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում