Նոյեմբեր 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Ալիև քոնգրեսական Փալոնին արգիլած է մասնակցիլ իր և Քոնգրեսի անդամներու հանդիպման:

Պիտի շարունակեմ պայքարիլ Պաքուի մէջ պահուող հայ գերիները ազատ արձակելու, Հայաստանի տարածքէն ատրպէյճանական զօրքերը դուրս բերելու համար. Փալոն:

Եւրոպայի Խորհուրդի յանձնակատարը կոչ ըրած է Ալիևին ազատել իրաւապաշտպանները և լրագրողները:

Անվտանգութեան ուժերը Թիֆլիսի մէջ ցրած են ցուցարարները:

Եւրամիութեան մէջ հեռահար հրթիռներով Ռուսաստանը հարուածելու՝ միասնական որոշում չկայ. Պորել:

Ռուսաստանի տարածքին մէջ ռազմական թիրախները հարուածելու արտօնութիւնը ճիշտ որոշում է. Մաքրոն:

Քիևի կողմէն հեռահար հրթիռներու կիրառումը կը նշանակէ Արևմուտքի անմիջական մասնակցութիւն ռազմական գործողութիւններուն. Զախարովա:

Միջուկային զէնքերու կիրառումը կը դիտարկուի որպէս ծայրայեղ և հարկադրուած միջոց. Փութին հաստատեց թարմացուած ատոմային հայեցակարգը:

Իսրայէլ և «Հըզպոլլա» փոխադարձ հարուածներ հասցուցած են Պէյրութին և Թէլ Աւիւին:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում